Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 21 հոկտեմբերի 2023

Կառավարության աջակցության հետագա ծրագրերից օգտվելու համար 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես պետք է ունենան բանկային քարտային հաշիվներ



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Նազելի Բաղդասարյանը նախ ներկայացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով` մինչ այս պահը ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95200 անձ։ Վճարման գործընթացը շարունակվում է։ Նա հիշեցրել է, որ 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող կամ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք այդ գումարը կարող են ստանալ Հայփոստի միջոցով: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կմեկնարկի բնակարանների վարձակալության (40 000 դրամ) և կոմունալ ծախսերի (10 000 դրամ) համար նախատեսված գումարների փոխանցումը:

ԿԳՄՍ նախարարության կողմից փոխանցած տվյալների համաձայն, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 20-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15388 երեխա, այդ թվում՝ Սյունիք 585, Վայոց ձոր 324, Գեղարքունիք 737, Արարատ 2085, Կոտայք 2873, Արագածոտն 720, Արմավիր 1298, Շիրակ 629, Լոռի 905, Տավուշ 477, Երևան 4791:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է, որ այսօրվա դրության 55 000-ից ավելի անձ ուղղորդվել է կեցավայրեր, ավելի քան 25 000 անձ սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց կեցության վայրը: «Վարչական բոլոր ղեկավարները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ամենօրյա ռեժիմով գնահատում են նրանց կարիքները, ինչպես նաև տարվում է ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է»,- ասել է Վաչե Տերտերյանը՝ ընդգծելով, որ բռնի տեղահանված անձինք մշտական հոգածության ներքո են գտնվում: ՏԿԵ նախարարի տեղակալի ներկայացմամբ, վերջին 3-4 օրվա ընթացքում հյուրանոցները և հյուրատները թողել և իրենց ընտրությամբ բնակության այլ վայրեր են տեղափոխվել շուրջ 1000 մարդ:

Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ կառավարությունն ավելի քան 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Գումարները տրամադրվել են մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի/հյուրատան և կենցաղային առաջին անհրաժեշտության ամենատարբեր խնդիրները լուծելու համար:

Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ չնայած այս փուլում Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց տրվում է կանխիկ եղանակով, սակայն հետագա օժանդակության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բացել բանկային քարտային հաշիվներ: Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ Կառավարության այս մոտեցումը կապված է իրականացվող գործընթացները թափանցիկ իրականացնելու հետ:

Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 41.280 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը 151 է: Վերջին շաբաթվա ընթացքում 100 բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ: 88 երեխա է ծնվել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում՝ 45-ը` Երևանում, 43-ը` մարզերում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ