Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 հոկտեմբերի 2023

Հայաստանի դպրոցներում հոկտեմբերի 31-ի դրությամբ սովորում է ԼՂ-ից բռնի տեղահանված 16 371 երեխա





Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Ինչպես նշել է Զարուհի Մանուչարյանը, 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է շուրջ 100 հազար անձ: Այս շաբաթ իրականացվել է վճարում նաև կեցության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 196 անձ: Նրանցից 69 199 ստացել է աջակցությունը 40+10 հազար դրամի, իսկ 3997 -ը՝ 10 հազար դրամի չափով: Նշվել է նաև, որ վերջին փոփոխություններով ընդլայնվել է շահառուների շրջանակը. միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, անդրադառնալով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ընթացքին, նշել է, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումների ներկայացման պահանջ չի եղել: Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերից սկսված աջակցությունը կտրամադրվի հատուկ պայմաններով: Նախ՝ շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, որոնց համար կեցության խնդիրն ապահովվում է պետական միջոցներով: Խոսքը՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց մասին է: Նոյեմբերի համար անհրաժեշտ կլինի նաև մեկ անգամ առցանց դիմում լրացնել: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դիմում ներկայացնելու ժամանակ տրամադրվելու են անձնական տվյալներ, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, հասցեն, պետք է լրացվի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և էլեկտրաէներգիայի ծառայության բաժանորդի համարը: Անչափահասների դեպքում կցվելու է նաև երեխայի ծննդյան վկայականի լուսապատճեն, իսկ եթե դիմողը խնամակալն է կամ հոգաբարձուն՝ նաև այդ փաստը հաստատող փաստաթուղթը»,-ասել է Աննա Ժամակոչյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ընթացակարգը հնարավորինս պարզեցված է. առցանց դիմումի հղումը նախարարությունը կներկայացնի առաջիկայում, կլինեն նաև դիմումի լրացման ուղեցույցներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նշել, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 31-ի դրությամբ սովորում է ԼՂ-ից բռնի տեղահանված 16 371 երեխա, որից 5185-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: ԿԳՄՍ փոխնախարարը հորդորել է այն ծնողներին, որոնց երեխաները դեռ չեն հաճախում դպրոցներ՝ դիմել բնակության վայրում գտնվող ամենամոտ ուսումնական հաստատությունը և ապահովել երեխաների կրթության շարունակականությունը: «Շարունակվում են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության շարունակականության ապահովման ծրագիրը: Այս պահին՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 991, բուհերում՝ 1645 ուսանող»,-ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս պահի դրությամբ դիմել է 126 շահառու, որից 52-ն արդեն գործուղվել է: Փոխնախարարը հիշեցրել է, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ