Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 նոյեմբերի 2023

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումներն ընդունվում են www.socservice.am կայքէջի միջոցով



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից տեղեկատվություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար: Դիմումներն ընդունվելու է Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով: Մանրամասնելով դիմումների ընդունման գործընթացը՝ Զարուհի Մանուչարյանը նշել է, որ տվյալ կայքէջի «Առցանց դիմումներ» պատուհանի միջոցով անհրաժեշտ է ընտրել «բնակվարձի և կոմունալ ծախսերի վճարման համար սոցիալական աջակցության ծրագիր» պատուհանը, այդ պատուհան մուտք գործելուց հետո, պահանջվում է մուտքագրել անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, այնուհետև՝ փաստացի բնակության վայրը (մարզը, համայնքը, շենքը կամ առանձնատունը): Անձը, ով լրացնում է առցանց դիմումը, պարտադիր պետք է նշի, թե քանի հոգի է բնակվում այդ նույն հասցեում, ինչպես նաև լրացնել նրանց տվյալներն ու նշել ազգակցական կապը: Անչափահասների տվյալները պետք է լրացնի ծնողը կամ խնամակալը և կցի երեխայի ծննդականը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու հարցին և նշել, որ օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի կամ նպաստի տրամադրման պրոցեսը հեշտացնելու նպատակով: Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այն անձինք, ում կենսաթոշակային տարիքը լրացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու իրավունքի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությանը: «Նաև տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում, կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած»,-հավելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կենսաթոշակ ստանալու համար պարտադիր է հաշվառված լինելը:

Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրել է վերջին տվյալները 100 000 դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 104 200 անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը, որոնցից չափահաս է 75 725 անձ, իսկ անչափահաս անձանց թիվը կազմում է 28 475: 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության շրջանակում 92 525 անձի տվյալ Միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է վճարման համար, որից 5358-ը՝ 10 000 դրամ, 87 167-ը՝ 10+40 հազար դրամ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ