Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 դեկտեմբերի 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի է տեղավորվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

Ինչպես նշել է Ռուբեն Սարգսյանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման և ներծառայության, շինարարության և այլ ոլորտներում: Ըստ նրա՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, 1608-ը՝ աշխատանքի տեղավորման ուղեգիր, ինչի արդյունքում 438-ն այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատանք ունի:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մշակվում են զբաղվածության ապահովմանը միտված երկու ծրագրեր, որոնք գտնվում են վերջնականացման փուլում: Հաստատվելու հետո կգործեն 2024 թ.-ից: Նշվել է նաև, որ Առողջապահության և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունները նույնպես հատուկ միջոցառումներ են իրականացնում համապատասխան ոլորտային մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով: Բացի այդ, զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականացվում են և նախատեսվում միջազգային գործընկերների հետ: Ռուբեն Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահի դրությամբ տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ: Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ կամ www.e-work.am կայք:

Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է մինչ երկու տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և մայրության նպաստների նշանակման ընթացակարգերը: ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած մեր հայրենակիցը կարող է դիմում ներկայացնել դեկտեմբերի 11-ից : ՀՀ օրենսդրությամբ խնամքի նպաստի նշանակումը տարբերակված է՝ հաշվի առնելով երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է ՀՀ-ում:

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։ Խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի կառնվի միայն խնամքի չափը որոշելիս: Ընդ որում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում: Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից։

«Եվ վերջում նաև մայրության նպաստի մասին՝ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան մայրության նպաստ չի նշանակվել։ Եթե անձը չի աշխատում և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, խոսքը 140 օրվա մասին է, կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու համար կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու»,-ասել է Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ սահմանված ժամկետում մայրության նպաստ նշանակելու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ դիմումին անհրաժեշտ է կցել ՀՀ բժշկական կազմակերպության կամ ԼՂ-ում գտնված բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը։ Աշխատող մայրերին մայրության նպաստն ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ