Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 29 սեպտեմբերի 2001

ՀՀ վարչապետ, Զարգացման հայկական գործակալության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է գործակալության խորհրդի նիստ: Քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ԶԳՀ-ի ֆինանսական խնդիրները, գործակալության 2002 թ. բյուջեին, ինչպես նաև ԱՊՀ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության և նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: ԶԳՀ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը խորհրդին ներկայացրել է կատարված հանձնարարականներից մեկը՝ մշակված և համապատասխան նախարարությունների, գործարարների հետ համաձայնեցված «Գործարար համաժողովների անցկացման մոդելային ծրագիրը», որը խորհուրդը հաստատել է: Այն ուղեցույց կդառնա գործարար համաժողովներ նախապատրաստողների և անցկացնողների համար, որպեսզի աշխատանքը, ի վերջո, որոշակի արդյունք ապահովի: Յուրաքանչյուր այդօրինակ միջոցառման համար, բնականաբար, հաշվի կառնվեն նաև նրա առանձնահատկությունները: Գործակալությանը հանձնարարված էր 2001 թ. անցկացվելիք գործարար համաժողովների մասին ԶԼՄ-ներով մանրամասն տեղեկություններ հաղորդել: Սրա հետ կապված, նշվել է, որ ստեղծվել է «ԶՀԳ լրատու» տեղեկագիր, որի առաջին համարում ներկայացվել են միջազգային 16 ցուցահանդեսների ազդարարագրեր, այդ թվում՝ ԱՊՀ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսի ազդարարագիրը: Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ ԶՀԳ-ն ՀԲ-ին առաջարկ է ներկայացրել 2002-2003 թթ. գործակալության ֆինանսավորման անհրաժեշտության մասին: Այն գտնվում է քննարկման փուլում: ԶՀԳ-ի խորհրդի այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել է նաև պատրաստել «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամում կատարվելիք ներդրումների մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը կառավարության առաջիկա նիստում կներկայացվի հաստատման: Որոշվել է ԶՀԳ-ի խորհրդի հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերի սկզբին:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ