Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 փետրվարի 2008

Հայաստանում կանոնավոր և մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, հայ ժողովրդին այսօր ուղերձ է հղել և շնորհավորել Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին` փետրվարի 19-ին մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու և մասնակցության բարձր աստիճանի համար: Գոհունակությունս եմ հայտնում նաև դիտորդների միջազգային առաքելության կողմից Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին տրված նախնական գնահատականի կապակցությամբ, որոնց կարծիքով` ընտրությունները համապատասխանել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի պարտավորություններին և չափանիշներին:

Ակնկալում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններից հետո կորդեգրեն պատասխանատու գործելաոճ: Բոլոր դժգոհությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն և պետք է անդրադարձ կատարվի ընտրությունների արդյունքում արձանագրված բոլոր խախտումներին: Ցանկացած հակասություն պետք է լուծվի երկխոսության միջոցով:

Եվրամիությունը հավատարիմ կմնա Հայաստանի հետ հետագա համագործակցության ամրապնդմանը` հիմնվելով Եվրոպական Հարևանության Քաղաքականության վրա:

Հայաստանի նոր նախագահի ընտրությունները նաև հարևանների հետ հարաբերությունների բարելավման քայլեր ձեռնարկելու հնարավորություն են: Դա ներառում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի վերսկսումը: Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի հակամարտության կարգավորման գործընթացին»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ