Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 փետրվարի 2008

ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, որում, մասնավորապես, ասված է.

«ԼՂՀ Ազգային Ժողովի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում Ձեր տարած արժանավայել հաղթանակի կապակցությամբ:

Արցախում նույնպես մենք ուշի ուշով հետևում էինք նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին, և մեզ համար ևս օրըստօրե տեսանելի էր դառնում համաժողովրդական քվեարկությունում Ձեր հաջողության հեռանկարը:

Ընտրությունների առաջին իսկ փուլում Ձեր հաղթանակը խոսուն վկայություն է այն մասին, որ Հայաստանի ժողովուրդն իր մեծամասնության մեջ լիովին ընդունում ու պաշտպանում Ձեր` փորձառու պետական ու քաղաքական գործչի, նվիրյալ հայրենասերի, հռչակած նախընտրական ծրագրի դրույթները` ուղղված երկրի հաստատուն առաջընթացի ու բարօրության ապահովմանը:

Համոզված ենք, որ ՀՀ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր ապագա գործունեությունը մեծապես կնպաստի համայն հայության միասնականության ամրապնդմանն ու համազգային բնույթի բազմաթիվ խնդիրների իրականացմանը:

Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները` քաջառողջություն Ձեզ, ամենայն հաջողություն Ձեր առաքելության մեջ` ի շահ և ի փառս ողջ հայ ժողովրդի:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ