Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Քլամառ քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբախին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մեր երկրի բնակավայրերից մեկի հետ եղբայր քաղաքների մակարդակով համագործակցություն հաստատելու նպատակով։ Փարիզի մերձակա Քլամառն ունի ավելի քան 5 հազարանոց հայկական համայնք և պատահական չէ, որ պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև նրա ներկայացուցիչ, քաղաքապետի տեղակալ Տարկո Կարագյոզյանը։ Ողջունելով քաղաքների եղբայրացման առաջարկը, համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այդ ձեռնարկին և երկու պետությունների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը։ Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի հանրապետության մի շարք մարզեր‘ եղբայրացման իրենց չափորոշիչներին համապատասխանող քաղաքի ընտրության նպատակով։
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ