Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան պրն. Դիպակ Վոհրային: Վարչապետը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հավաստել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ նրա գործունեության ամբողջ ընթացքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և սերտորեն համագործակցելու հարցում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ՝ հաստատելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում: Այդ համագործակցությունը, ըստ նրա, ներկայումս արտահայտվում է նաև միջազգային ասպարեզում կարևորագույն հիմնահարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշումներով ու փոխշահավետ մոտեցումներով. «Բարեկամական այդ հարաբերությունները մեզ համար միաժամանակ արժեվորվում են նրանով, որ դրանք արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների ձգտումները»- նշել է վարչապետը: Նա կարևորել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը կօժանդակի տնտեսական փոխգործակցության աշխուժացմանը: Դեսպան Վոհրայը ևս կարևորելով ավանդական կապերը, Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծել է առաջիկայում հատկապես մի քանի ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոքր ու միջին ձեռնարկատիրություն, գյուղատնտեսություն, տեքստիլ արդյունաբերություն, գործակցության խորացման անհրաժեշտությունը: Նա գոհունակություն է հայտնել կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությունից և վստահեցրել, որ իր գործունեությամբ կփորձի ավելի սերտացնել Հայաստան -Հնդկաստան հարաբերությունները:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ