ուրբաթ, 9 հոկտեմբերի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 22 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի աջակողմյան հատվածամասի և սպորտային մասնաշենքի հիմնանորոգման հեղինակային հսկողության,
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի տարածքի և տանող ճանապարհի ասֆալտապատման,
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանի հիմնման,
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման,
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Տիրամայր Հայաստանի կուսաստան» հասարակական կազմակերպության մարզամշակութային համալիրի դահլիճի հատակի տեղադրման,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների կահավորման,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցի կահավորման ծրագրերը,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող`
- Սևանի Վազգենյան դպրանոցի ջեռուցման, կոյուղու և ջրամատակարարման համակարգի նորոգման,
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեռախոսաֆիկացման աշխատանքների,
- Միաբանական շենքի ջեռուցման համակարգի թերությունների վերացման աշխատանքների,
- Մայր Աթոռի տարածքում գտնվող նախկին հիվանդանոցի տարածքի բարեկարգման աշխատանքների,
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի հուշակոթողի տեղադրման շինարարական աշխատանքների,
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավտոտնտեսության, պահեստների, մոմի արտադրության շենքի ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղու վերակառուցման աշխատանքների,
- «Արաբկիրի հայորդաց տան սաների ուսումնակրթական պայմանների բարելավման,
- Էրեբունու համայնքի եկեղեցու շինարարության համար ամրանների ձեռքբերման ծրագրերը,
Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից 2009-2010 թվականների սոցիալական ծրագիրը։
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Վանաձորի «Տարոն - 3» թաղամասում համայնքային կենտրոնի կառուցման և Գյումրու «ԱՌԴԱ» մանկապարտեզի տանիքի, դահլիճի ու հարակից խմբասենյակի նորգման ծրագրերը,
«ԱՌՄ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սոցիալապես անապահով բնակչությանը» ծրագիրը,
Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաչյուղի կողմից Սպիտակում 2009-2012 թվականներին իրականացվող «Մտավոր և ֆիզիկական արատ ունեցող երեխաների խնամք և բուժում» ծրագիրը,
«Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ գյուղի նախկին արդյունաբերական շենքի վերափոխում-վերակառուցում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների համար» ծրագիրը,
«Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության մարզերի 15 համայնքներում ջրագծերի վերակառուցման ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։