Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 հունիսի 2010

Կառավարության ղեկավարն ընդունել է տնտեսագետ-ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթում հաղթող ճանաչված տասը ուսանողների հետ։
«Ես հաղթահարում եմ ճգնաժամը» մրցույթը հայտարարվել էր մեկ տարի առաջ։ Այն կազմակերպել էր «Մեդիամաքս» գործակալությունը ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Լավագույն աշխատանքների հեղինակները, որոնք ուսանում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ներկայացրել էին գնահատականներ Հայաստանի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերաբերյալ։
Մեկ տարի անց 10 լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն է տրվել կառավարության ղեկավարին ներկայացնել առկա իրավիճակի ու տեղի ունեցած զարգացումների իրենց տեսլականը։ Ուսանողների նոր վերլուծական աշխատանքներն այսօր արդեն տեղադրվել են www.banks.am կայքում։
Ողջունելով ուսանողներին ՀՀ կառավարությունում` վարչապետը նշել է. «Մեր նախորդ հանդիպումից անցել է մեկ տարի, երբ քննարկում էինք երիտասարդների առաջարկությունները, թե ինչպես պետք է համատեղ ջանքերով հաղթահարել ճգնաժամը։ Այն ժամանակ արձանագրեցինք, որ կան բավական հետաքրքիր, յուրօրինակ առաջարկություններ ու գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել նաև պետական գործիչների համար կոնկրետ տնտեսագիտական որոշումներ կայացնելիս։ Մենք հանդիպեցինք, երբ մեր տնտեսությունը գտնվում էր բավական ծանր վիճակում, քանի որ տնտեսական անկման ցուցանիշները բարձր էին, իսկ տնտեսական միջավայրում տիրում էր ավելի հոռետեսական տրամադրություն։ Այն ժամանակ ձեր առաջարկություններն ու գնահատականներն ավելի լավատեսական էին, և, փառք Աստծո, որ ձեր լավատեսությունն ավելի մոտ էր իրականությանը։ Այս տարվա Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` արձանագրել ենք 7.2 տնտեսական աճ։ Սա վկայում է այն մասին, որ դուք ավելի լավ եք զգում, թե հասարակությունում ինչպիսի տրամադրություններ են գերիշխում, և զարգացման ինչպիսի միտումներ կան»։
Կառավարության ղեկավարը խրախուսելի է համարել «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» մրցույթի նախաձեռնությունը` ընդգծելով, որ կառավարությունը կշարունակի աջակցել դրան նաև հետագայում։
Ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության և ցուցաբերած աջակցության համար։ Այնուհետև Տիգրան Սարգսյանը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք գլխավորապես վերաբերում էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին։ (Լսել աուդիոնյութը)
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը կարևորել է նման հանդիպումների շարունակականությունը` պատրաստակամություն հայտնելով ուսանողների հետ քննարկել նրանց հուզող հարցերը։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ