երկուշաբթի, 20 սեպտեմբերի 2010
Տիգրան Սարգսյան. «Հայ-չինական գործընկերությունը զարգացման մեծ ներուժ ունի»
Հայաստանի անկախության օրը ավանդույթի համաձայն նշվում Է նաև արտերկրում ՀՀ դեսպանություններում։ Սեպտեմբերի 20-ին անկախության օրը նշվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպանությունում, որն այս անգամ առանձնահատուկ Էր տոնական ընդունելությանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Վերջինիս կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Մինչև տոնական միջոցառման սկիզբը ՀՀ վարչապետը ծանոթացել է Հայաստանի դեսպանության գործունեությանը, աշխատանքային պայմաններին, այնուհետև զրույցներ է ունեցել տոնական հանդիսությանը մասնակցող ՉԺՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների, հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարների հետ։
Պեկինի Թայուան Նանսյաոձիե 9 հասցեում 2008 թվականի մարտից տեղակայված ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան եռահարկ շենքը Հայաստանին Է տրամադրել չինական կողմը` փոխարենը դեսպանատուն կառուցելու համար հողատարածք ստանալով Երևանի Իսակովի փողոցին հարող տարածքում։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ արտգործնախարարի տեղակալ Վան Գուան Գիայի հետ։ Վերջինս նախ շնորհակալություն Է հայտնել ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ կատաած այցի համար, շնորհավորել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Վարչապետ Տիգրան Սագսյանը նշել Է, որ Հայաստանը մեծ նշանակություն Է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որը ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն ուղղություններից Է։ «Կա բավականին լուրջ ներուժ՝ այդ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասել Է ՀՀ վարչապետը։ Նա ընդգծել Է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում և կառույցներում պաշտպանում Է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը` միաժամանակ գոհունակություն հայտնելով մեր տարածաշրջանում ՉԺՀ որդեգրած հավասարակշռված քաղաքականության համար։ ՀՀ վարչապետը մատնանշել Է այն մեծ ներուժը, որ առկա Է տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար։ Մատնանշելով «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկության հաջողված փորձը` Տիգրան Սարգսյանը կարևորել Է նոր համատեղ ձեռնարկների իրականացումը։ Մասնավորապես առանձնացվել են բազալտի վերամշակման, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլոտները, ինքնաթիռային ուղիղ չվերթի իրականացման նպատակահարմարությունը։ ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն Է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին ցույց տրվող տեխնիկական օժանդակության, մասնավորապես՝ գյուղատնտեսական եւ շտապօգնության մեքենաների տրամադրման համար, օրակարգում Է ավտոբուսների հատկացման հարցը։ Նշվել Է, որ Հայաստանում ծանոթ են և բարձր են գնահատում չինական տեխնիկան և գնահատելի Է այս ուղղությամբ աջակցության հետագա պատրաստակամությունը։
Վան Գուան Գիան իր երախտագիտությունն Է հայտնել Չինաստանի խնդիրների շուրջ Հայաստանի ունեցած դիրքորոշման, միջազգային կազմակերպություններում ցուցաբերած աջակցության համար։ «Մենք Հայաստանը միշտ դիտարկել ենք ԱՊՀ տարածքում մեր կարևոր գործընկեր երկիր։ Մենք հարգում ենք զարգացման այն ուղղությունը, որ ընտրել եք ազգային առանձնահատկություններին համապատասխան»,-նշել Է ՉԺՀ փոխարտգործնախարարը։ Նա հավաստիացրել Է, որ Չինաստանը շատ ուշադիր Է Հայաստանի խնդիրների նկատմամբ, ըմբռնումով Է մոտենում դրանց և ՀՀ-ին սատարում Է միջազգային կազմակերպություններում։ Ըստ փոխարտգործնախարարի՝ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք Է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ։ Նա ողջունել Է տնտեսության ոլորտում այն բոլոր կոնկրետ առաջարկները, որոնք ներկայացվում են հայկական կողմից։ Փոխարտգործնախարարը վստահեցրել Է, որ հետագայում ևս կշարունակվի Հայաստանին տրվող տեխնիկական աջակցությունը։
ՀՀ վաչապետը Վան Գուան Գիային Է ներկայացրել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները, այդ ուղղությամբ հայկական կողմի նախաձեռնությունները, մասնավորապես առանց նախապայմանների սահմանը բացելու առաջարկը, որին ի պատախան պարզվեց, որ թուրքական կողմը պատրաստ չԷ երկխոսության։ ՉԺՀ փոխարտգործնախարարը նշել Է, որ իրենք հետևում են այդ զարգացումներին, կարևորում են հարևանների միջև լավ հարաբերությունների հաստատումը, պաշտպանում են հայկական կողմի նախաձեռնությունը, ինչը վկավությունն Է նրա, որ Հայաստանը խաղաղասեր երկիր Է։
Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, նշելով, որ մոտակա ամիսների ընթացքում պետք Է գումարվի նրա հաջորդ նիսը։
ՀՀ վարչապետը անդրադարձել Է Հայաստանում հնարավոր այն ներդրումային ծրագրերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Չնաստանի համար։ Նա չինական կողմին Է փոխանցել փաթեթ, որտեղ ներառված են ներկայումս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործակցության կոնկրետ նախագծեր։
Այսօր առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այց Է կատարել Պեկինի «Փակ քաղաք» պալատական թանգարան, ծանոթացել շուրջ հինգ հարյուր տարի կայսրերի կեցավայր, ինչպես նաև Չինաստանի արարողակարգային և քաղաքական կենտրոն հանդիսացած այս համալիրին։
Այսօր` երեկոյան, նախատեսված Է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՉԺՀ առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Կեցյանի հետ։
Ուշ երեկոյան ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը Պեկինից կմեկնեն Շանհայ, որտեղ սեպտեմբերի 21-ին «Շանհայ Էքսպո» կենտրոնում կմասնակցեն Ազգային օրվա միջոցառմանը, կունենան մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Շանհայի քաղաքապետ Հան Ժենեինի հետ։