Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 սեպտեմբերի 2010

ՉԺՀ փոխվարչապետը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը





ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն այսօր Պեկինում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ չինական հարաբերությունների ներկա մակարդակը։ Նա Տիգրան Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ-ի վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները` հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի այս այցը Չինաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ տնտեսական ոլորտում կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերը կխորանան և նոր զարգացումներ կստանան։ Նա նշել է, որ տնտեսական ոլորտում կան համագործակցության լավ օրինակներ, ինչպիսին է` «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկությունը։ Տիգրան Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ նման օրինակները շատ լինեն։ Մասնավորապես, նա ընդգծել է բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը` տեղեկացնելով, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքներով այս առումով Հայաստանում առկա է բարձր որակի հումք։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնում շահագործվելու է արագացուցիչ և այս ծրագիրը նախատեսվում է դարձնել միջազգային նախագիծ։ ՀՀ վարչապետը ՉԺՀ առաջին փոխվարչապետին ասել է, որ չինական կողմին է փոխանցվել առաջարկությունների փաթեթ, որոնք, մասնավորապես, ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Ըստ նրա, դրանք իրենցից ներկայացնում են իրականանալի նախագծեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի բնագավառում։ ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից ցուցաբերվող օգնության համար և հույս հայտնել, որ ներկայաված ծրագրերն առաջիկայում կիրականցվեն։
Կողմերն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության խորացմանը մեծապես կնպաստի Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը։
ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն ասել է, որ բոլոր ոլորտներում, թե՛ քաղաքական և թե՛ հումանիտար, առկա է սերտ համագործակցություն և չինական կողմը պատրաստ է խորացնելու դրանք։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-չինական երկկողմ հարաբարությունները կբարձրանան նոր մակարդակի։ ՉԺՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ չինական համապատասխան գերատեսչություններին և ստորաբաժանումներին առաջադրանք կտրվի ուսումասիրելու ներկայացված նախագծերը, որոնց իրականացումը տնտեսական նոր կապերի խթան կհանդիսանան։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը։ ՉԺՀ փոխվարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել է նաև Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ