Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 սեպտեմբերի 2010

Տիգրան Սարգսյան. «Շանհայ Էքսպո-2010»-ը քաղաքակրթությունների հանդիպման հարթակ է»

«Մեզ համար մեծ հպարտություն Է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձը մենք ձեզ հետ միասին նշում ենք քաղաքակրթությունների հանդիպման հարթակում՝ «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսում, որն այսօր հայտարարել Է Հայկական օր»,-սեպտեմբերի 21-ի երեկոյան Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ համընկնումը նա որակել է կարևոր, որովհետև մի կողմից` բացառիկ հնարավորություն Է` ամփոփել Հայաստանի անցած 19 տարին, մյուս կողմից՝ նայել, թե ինչ Է կատարվում աշխարհում, և ինչպես Է տեսնում աշխարհն իր ապագան։
Անկախության օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին`  ՀՀ վարչապետը նշել է. «Սա բացառիկ հնարավորություն Է մեզ համար. լինելով երիտասարդ երկիր, այն առումով, որ ընդամենը տասնինը տարի Է, ինչ փորձում ենք կառուցել ժամանակակից արդիականացված պետություն, միևնույն ժամանակ ունենք բացառիկ հնարավորություն՝ այստեղ լիցքավորվել նոր Էներգիայով, որպեսզի ապագայի տեսլականը ոգևորելով տանի մեզ դեպի պայծառ ապագա»։
Հանդիպման ժամանակ հրապարակվել է «Էքսպո Շանհայ օնլայն բյուրոյի» որոշումը, ըստ որի` վիրտուալ տաղավարի գերազանց կազմակերպման և ներկայացման համար հայկական կողմին շնորհվել Է գլխավոր մրցանակը։ Սա հայկական պատվիրակության միակ նվաճումը չԷ. վիրտուալ տաղավարն իր տեխնոլոգիական լուծումների և դրանց լավագույնս իրականացնելու համար արժանացել Է արծաթե մեդալի։
Ըստ Զարգացման հայկական  գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի` մայիսից գործող հայկական տաղավարում անընդհատ հերթերը չեն պակասում, ինչը վկայությունն Է մեր ցուցադրանքի նկատմամբ եղած մեծ հետաքրքրության։ Ինչ խոսք, տաղավարի ամենահետաքրքրական նախագիծը «Աշխարհի քաղաքն» Է՝ իր քառասուն թաղամասերով, կառուցված տարբեր երկրների քաղաքաշինական լուծումներով։ Ռոբերտ Հարությունյանի հավաստմամբ, այս նախագծում ներկայացված լուծումները համարվել են հեռանկարային։ «Դա հաղորդակցման մի նախագիծ Է, որի միջոցով կարելի Է միավորել ժողովուրդներ և ազգեր ու ցույց տալ, թե ինչպես կարելի Է կառուցել ապագայի քաղաք՝ համերաշխության հիմքի վրա»,-նշել է ԶՀԳ գլխավոր տնօրենը։
Ցուցահանդեսին զուգահեռ չինական կողմին ներկայացվում են ներդրումային ծրագրեր, որոնք կարող են համատեղ իրականացվել Հայաստանում։ Կողմերը բանակցել են զբոսաշրջության, հյուրանոցային շինարարության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտներում միացյալ ծրագրեր իրականացնելու շուրջ։
Սեպտեմբերի 21-ին «Շանհայ Էքսպո-2010»-ի հայկական տաղավարում նախատեսված Էր մեկ այլ հանդիսավոր արարողություն ևս։ ՀՀ վարչապետի մասնակցությամբ մարվեց «Հայփոստի» թողարկած «Հայաստան. Անկախության տոն» նամականիշը, ներկայացվեց Շանհայի ցուցահանդեսում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։
«Շատ մեծ խորհուրդ ունի այսօր ձեզ ներկայացնել նամականիշներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությանն ու տաղավարին, ինչը նշանակում Է շարունակականություն»,-մարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Անկախության օրը Հայաստանն իր Ազգային օրն Է նշում Մայր հայրենիքից մեծ հեռավորության վրա գտնվող աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում՝ Շանհայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում` քաղաքակրթությունների հատման այս հարթակում մարդկությանը ներկայացնելով Արարատ լեռանը նայող իր «Աշխարհի քաղաքի» կառուցման գաղափարը։

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ