Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 սեպտեմբերի 2010

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն





Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում այսօր առավոտյան ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակությունը Շանհայից ժամանել են Սիչուան նահանգի Չենգդու կենտրոն, որտեղ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում հանդիպել է Սիչուանի նահանգապետ Ցզյան Ցզույ Ֆենին։ Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին Սիչուան նահանգում 2008թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում Հայաստանի տրամադրած օգնության համար։ Նա ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Իր համախառն ներքին արդյունքով նահանգն իններորդն է ՉԺՀ-ում։ Այժմ ակտիվորեն վերականգնվում է` տարեկան 16,3 տոկոս աճ արձանագրելով։ Ցզյան Ցզույ Ֆենը հույս է հայտնել, որ նահանգի այդ ներուժը կօգտագործվի երկկողմ համատեղ ծրագրերում։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել, որ Սիչուանում գնահատում են բարեկամ չին ժողովրդին Հայաստանի ցուցաբերած օժանդակությունը։ Նա զրուցակցին շնորհավորել է Չինաստանում այս օրերին նշվող Լուսնի տոնի կապակցությամբ։ Վարչապետը նշել է, որ այցի նպատակը տնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելն է. հետաքրքրական շատ մտահղացումներ կան, և պետք է փնտրվեն տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղիներ` դրանք բարձրացնելով քաղաքական մակարդակի։
Մատնանշելով հայ-չինական առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկության հաջողված օրինակը, վարչապետն ընդգծել է համանման փոխգործակցության հնարավորությունը ֆիզիկայի, շինանյութերի, քիմիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, նմանատիպ ծրագրերի իրականացման պատրաստակամությունն ու կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ պատրաստված է համատեղ գործունեության ծրագրերի փաթեթ, որի իրականացման ուղղությամբ հարկ է ակտիվ աշխատանք տանել։
Նահանգապետը նշել է, որ իրենք պատրաստակամ են ծանոթանալ այդ ծրագրերին, նոր տնտեսական կապեր հաստատել, այդ թվում` ձեռնարկությունների անմիջական համագործակցության մակարդակով։ Երկուստեք ընդգծվել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
Օրվա ընթացքում ՀՀ վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են «Sichuan Aerospace Tuoxin Basalt» գործարան, «Tuoxin» ընկերության հարավ-արևմտյան օդանավակայանի տարածքում ստեղծված տնտեսական զարգացման գոտի, որտեղ ծանոթացել են նաև արեգակնային մարտկոցներ արտադրող ընկերություններից մեկի աշխատանքին։
Ինչպես նշել է ՀՀ էնոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՉԺՀ իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնկրետ ծրագրեր է ներկայացրել, մասնավորապես` բազալտի ձուլման գործարանի կառուցման, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնի վերաբերյալ, նաև ենթակառուցվածքներին, նոր տեխնոլոգիաներին առնչվող ներդրումային նախագծեր։ Դրանցից մեկն արևային մարտկոցների արտադրությունն է, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել ճանաչողական այց համապատասխան ընկերություններից մեկը։ Այս առումով Հայաստանն ունի համապատասխան գիտական ներուժ, ինժեներական պատրաստված մասնագետներ, և այսօր փնտրվում են դրսից ներդրումներ ու տեխնոլոգիաներ ներգրավելու հնարավորություններ։ Այն միջանկյալ փուլ կհանդիսանա հանրապետությունում ինքնուրույն տեխնոլոգիաների զարգացման համար։
Բազալտի վերամշակման ուղղությամբ չինական կողմի հետ արդեն տարվում են աշխատանքներ. ուսումնասիրվել են Հայաստանի հանքերն ու չինացի մասնագետներն արձանագրել են, որ Հայաստանում առկա են որակյալ բազալտի մեծածավալ պաշարներ` դրանցից մանրաթելի ստացման համար։ Այժմ աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։
Ինչ վերաբերում է տնտեսական զարգացման գոտիների ստեղծմանը, ապա դրանք ձևավորվում են տեղում գործարար հնարավորություններ տալու համար։ Նոր գործ ստեղծելու համար նվազեցվում են ծախսերը, ապահովվում է նվազագույն ենթակառուցվածք, ինչի հաշվին սկսվում է այդ տարածքի ընդհանուր զարգացումը։ Սա արդյունավետ մոդել է, և Հայաստանում որոշակի գաղափարներ արդեն կան, որոնք կնպաստեն մարզերի զարգացմանը, վերջիններիս և մայրաքաղաքի եկամուտների տարբերության նվազմանը։
Սեպտեմբերի 23-ի երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ