Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 օգոստոսի 2011

Քննարկվել է գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնակիցների թվում էին պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ:
Դիմելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը ձեզ գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագրի բովանդակությունը ներկայացնելն է: Հանդիպումը պրեզենտացիոն է, քանի որ ժամանակը, որ տրված էր նյութի հետ ծանոթանալու համար, հասկանալի է, բավարար չէր կարող լինել, բայց նպատակ ունենք այսօր բովանդակային կերպով ներկայացնել նյութը, պատասխանել ձեր հարցերին, որից հետո ժամանակ կտրվի բոլոր հաստատություններին, գերատեսչություներին, հասարակական կազմակերպություններին, Հանրային խորհրդին, որպեսզի կարողանաք քննարկումներ կազմակերպել ձեզ մոտ և հետագայում արդյունքները մեզ ներկայացնել: Այս շնորհանդեսը հնարավորություն կտա մեզ ավելի լավ հասկանալ, թե հեղինակներն ինչ գաղափարներ են դրել այս ծրագրի մեջ»:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը` մշակված խոշոր համայնքների համար: Մասնավորապես, քննարկվել են համակարգային մրցունակության բարձրացման ու համայնքի մակարդակում մրցունակ տեղական տնտեսության զարգացման մոդելի ստեղծման մեխանիզմները և ուղիները, ինչը հնարավորություն կտա ձևավորել գյուղատնտեսության և համայնքային զարգացման համապարփակ համակարգ: Այդ համատեքստում ներկայացվել են մեր երկրի մի շարք համայքներում տեղական տնտեսական զարգացման հաջող օրինակներ:
Անդրադարձ է արվել նաև Հայաստանում շուկայական խորհուրդների ձևավորման հեռանկարներին: Նշվել է, որ դրանց գործունեությունը նպատակաուղղված է լինելու գյուղմթերքներ արտադրողների կայուն զարգացման և պաշտպանվածության, ոլորտում արդարության, կայունության և արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև մատչելի և առողջ գյուղմթերք սպառելու հանրության շահի պաշտպանվածությանը:
Հաջորդիվ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել արծարծված հարցերի կապակցությամբ, հնչեցրել առաջարկություններ և դիտարկումներ:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին մեկ ամսվա ընթացքում գրավոր ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որից հետո կմշակվի միջոցառումների հստակ ծրագիր:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ