Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Երկուշաբթի, 12 Հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն՝ իր ցավակցությունը հաղորդելու ՍԱՀ նախագահ Հաֆեզ Ասադի մահվան կապակցությամբ: ՀՀ-ում ՍԱՀ գործերի հավատարմատար Համեդ Հասանին խնդրելով իր... մանրամասն »

Հինգշաբթի, 8 Հունիսի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ օրերս տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել էր Զարգացման հայկական գործակալությանը ակտիվ մասնակցություն ունենալ Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի... մանրամասն »

Հինգշաբթի, 8 Հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության» մասին ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում է ՀՀ-ում քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման,... մանրամասն »

Հինգշաբթի, 8 Հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում հավանություն տրվեց ՀՀ կառավարության գործունեության ծրագրին։ Նիստում քննության առնվեցին կառավարության անդամների, ինչպես նաև նախարարություններից ստացված վերջին... մանրամասն »

Չորեքշաբթի, 7 Հունիսի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Ֆիրդուս Զաքարյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից` նշանակվելով ՀՀ վարչապետի խորհրդական: Ֆիրդուս Զաքարյանի վրա են դրվել ՀՀ կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետի պարտականությունները:

Երկուշաբթի, 5 Հունիսի 2000

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն այցելեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու անունից այս դժվարին ժամանակներում ուժ, կարողություն մաղթեց վաչապետին իր հայրենանվեր գործունեության մեջ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ... մանրամասն »

Շաբաթ, 3 Հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» ՀՀ տնտեսական զարգացմանը նվիրված համաժողովի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ճյուղային նախարարությունները ներկայացրեցին իրենց... մանրամասն »

Ուրբաթ, 2 Հունիսի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հունիսի 2-ի որոշմամբ վարչապետի օգնական է նշանակվել Գևորգ Հակոբյանը: Հունիսի 2-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ, ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ է նշանակվել Սամվել Պետրոսյանը:  

Ուրբաթ, 2 Հունիսի 2000

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերամշակող ձեռնարկությունների կողմից գյուղմթերքի գնումներին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող... մանրամասն »

Ուրբաթ, 2 Հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ՝Քոնորին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՀԲ-ի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական բարեփոխումների... մանրամասն »

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ