
Աղասի Սարգսյան
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1905թ. Եղեգնաձորում: Սովորել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտում: Աշխատել է որպես դասախոս: Եղել է ՀԿ/Բ/Կ կենտկոմի երրորդ, ապա և՝ երկրորդ քարտուղար:
Նրա պաշտոնավարության օրոք պատերազմը դեռ շարունակվում էր:
Պատերազմն ավարտվեց: Երկիրը կանգնեց նոր դժվարությունների առաջ. անհրաժեշտ էր արտադրությունը ռազմական ռելսերից խաղաղ ռելսերի տեղափոխել: Կառավարությունն զբաղված էր արդյունաբերության և գյուղատնտեսության վերականգնմամբ:
Հայաստանը պատերազմում մեծ կորուստներ էր կրել. հազարավոր հայորդիներ զոհվել էին ռազմաճակատում. դժվար էր հոգեբանորեն, դժվար՝ ֆիզիկապես. աշխատող-տղամարդու ձեռքի պակաս կար: Հարկավոր էր այդ ամենը հաղթահարել, երկիրը պոկել այդ վիճակից, և Ա. Սարգսյանին հաջողվեց այդ իրականացնել: