Սերժ Սարգսյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
30 հունիսի 1954 թ., ԼՂ, ք. Ստեփանակերտ
Կրթություն
1971 - 1979 թթ. - ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
1975-1979 թթ. - Երևանի էլեկտրատեխնիկական գործարան՝ խառատ
1979-1988 թթ. - ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական
1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն
1990 թ. - Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1993-1995 թթ. - ՀՀ պաշտպանության նախարար
1995-1996 թթ. - ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար
1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար
1999-2000 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
1999-2007 թթ. - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2000-2007 թթ. - ՀՀ պաշտպանության նախարար
2007-2008 թթ. - ՀՀ վարչապետ
2008 թ.-ից` ՀՀ նախագահ:
Այլ տվյալներ
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» և «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգևներ: Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: