Վազգեն Սարգսյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959թ.-ի մարտի 5, Արարատի մարզ, գ. Արարատ
Կրթություն
1976-1980թթ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1979-1983թթ. Արարատի միջնակարգ դպրոց՝ ուսուցիչ
1983-1986թթ. Արարատի ցեմենտի գործարան՝ կոմերիտմիության քարտուղար
1986-1989թթ. «Գարուն» ամսագիր՝ գլխավորել է հրապարակախոսության բաժինը
1990-1995թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1990-1992թթ. Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
1990-1992թթ. «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար
1991-1992թթ. ՀՀ պաշտպանության նախարար
1992-1993թթ. ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ
1993թ.-ից «Երկրապահ» կամավորական միության նախագահ
1993-1995թթ. ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար
1995-1999թթ. ՀՀ պաշտպանության նախարար
1999թ. ՀՀ վարչապետ
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում կատարված ահաբեկչական ակտի ժամանակ:
Այլ տվյալներ
Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս», Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ:
Արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, հրապարակախոսական հոդվածների և գրքերի հեղինակ:
Գրականության բնագավառում Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր:
Կուսակցական պատկանելությունը
Հանրապետական կուսակցության առաջնորդ
«Միասնություն» դաշինքի համանախագահ