Աբրահամ Գուլոյան
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1893 թ. Պարսկաստանի Սալմաստ գավառում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Մոսկվայի և Պետրոգրադի համալսարաններում:
Եղել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, հողագործության ժողկոմ, այնուհետև ՀՍԽՀ Պետպլանի նախագահը, ապա՝ 1935 թ. Ժողկոմխորհի նախագահ:
Նրա պաշտոնավարությունը համընկավ Խորհրդային Միության ամենատխուր տարիներին՝ բռնությունների սկզբին, երբ «գլխատվեցին» Խորհրդային Միության ամենապայծառ անհատականությունները, երբ ողջ երկիրը վերածվել էր մի յուրօրինակ մատնության ճամբարի, երբ անհրաժեշտ էր քարկոծել ամենքին ու ամենուր, այլապես ինքդ կհայտնվեիր մատնության գիլյոտինի սեղանին:
Գուլոյանն ստիպված էր տուրք տալ ժամանակին, Բերիայի ու նրա կամակատարների թելադրանքին, այլոց հետ նա ևս պայքարեց Աղասի Խանջյանի դեմ, ինչի արդյունքում «ինքնասպանություն» գործեց հայոց պայծառամիտ անհատականություններից մեկը ևս:
Սակայն ինքը՝ Գուլոյանը ևս չխուսափեց անձի պաշտամունքի գիլյոտինից: Ստալինի հանձնարարությամբ 1937թ.