Երեքշաբթի, 1 Հունիսի 2010
Սիրելի հայրենակիցներ,
Հունիսի 1-ը երեխաների միջազգային օրն է: Շատերն այն նշում են որպես երեխաների տոն: Դա պատահական չէ, քանզի հարգանքն ընտանիքի ու սերը երեխաների հանդեպ մեր հիմնական ավանդույթներից են:
Մեզնից յուրաքանչյուրն անում է հնարավորը, որ երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը: Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն ու անամպ երկինք: Մեր նպատակն է, որ նրանք ունենան անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Այս պայծառ ու լուսավոր օրվա կապակցությամբ մաղթում եմ խաղաղություն ու ամենայն բարիք: