Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Չորեքշաբթի, 9 Հունիսի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «Դիջիթեք Բիզնես- 2010» երրորդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը

Բարև ձեզ հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ «Դիջիթեք Բիզնես-2010» երրորդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի մասնակիցներին և ֆորումին մաղթում եմ հաջող, արդյունավետ աշխատանք։ Ավանդական դարձած «Դիջիթեք Բիզնես» ցուցահանդես-ֆորումը, որն երրորդ անգամ է արդեն անցկացվում, ցույց է տալիս իր էֆեկտիվությունը մի կողմից, որովհետև դա բացառիկ հնարավորություն է շփումների համար, հնարավորություն է պայմանագրերի ստորագրության համար, հնարավորություն է ծանոթանալու միմյանց հաջողություններին, միևնույն ժամանակ դա ազդակ է հասարակությանը, թե զարգացման ինչ փուլում են գտնվում տեղեկատվական տեխնոլոգիաները ՀՀ-ում։ Մենք հետևում ենք այս միջոցառմանը և փորձում ենք ակտիվորեն աջակցել, քանի որ տեսնում ենք, որ այն իրականում արդյունքներ է տալիս է։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ տարեցտարի մասնակից կազմակերպությունների քանակն ավելանում է։ Գիտեք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության որոշմամբ հռչակված է որպես առաջնահերթություն, ինչը նշանակում է, որ մենք լրացուցիչ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի այս ոլորտի զարգացման տեմպերը լինեն ավելի բարձր։ Վերջին տարիների ցուցանիշները վկայում են, որ այդ ճանապարհին մենք ունենք դրական միտումներ։ Բավարար է նշել այն փաստը, որ 2009թ. չնայած որ տնտեսական ճգնաժամը իր բացասական ազդեցությունը թողեց մեր բոլոր մակրոցուցանիշների վրա և մենք արձանագրեցինք համախառն ներքին արդյունքի անկում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրել ենք աճ։ Այսօր ոլորտը բնութագրվում է շուրջ 130 մլն դոլարի հասնող ընդհանուր հասույթով, որից 70 մլն-ից ավելին արտահանումից ստացված հասույթն է։ Ոլորտում զբաղվածների թիվը 5 հազարից ավելի է և ՀՆԱ-ի կառուցվածքում ուղղությունն արդեն համադրելի է դառնում հանքահումքային արդյունաբերության մեջ։ 5000 աշխատողներից 4200-ը հենց տեխնիկական մասնագետներ են։ Բուհական համակարգում ընդգրկված շուրջ 6000 ուսանողների թիվը ևս, որը վկայում է այն մասին, որ այս ոլորտը ունենալու է կայուն զարգացման միտում։ Ընդ որում պետք է նշենք, որ կրթական համակարգում, բուհերում նոր դասավանդման մեթոդներ և տեխնոլոգիաներ են կիրառվում, որն ապահվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ձեռնարկությունների կապը բուհական հաստատությունների հետ։ Մեզ համար կարևոր է, որ այս տարվա տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների քանակը, որ մասնակցում են «Դիջիթեք Բիզնես» ֆորումին, ավելացել է մոտավորապես 20 տոկոսով։ Առավել կարևոր է «Start up» բիզնես ֆորումի այդ հատվածը, որտեղ ներկայացված են տասը նոր ստեղծված ընկերություններ։ Ինչպես հիշում եք, անցած տարի նույնպես մենք ձեր ուշադրությունը հրավիրեցինք այդ հանգամանքի վրա, թե ինչ վիճակում է գտնվում «Start up» բիզնեսը։ Կարծում եմ, որ կհամաձայնեք այն մտքի հետ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը և գների նվազումը։ Կարծում եմ, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում հարցադրումների մի մեծ ցանկ, որոնք բարձրացնում են ոլորտի մասնագետները, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը։ Այսօր ամենաարդիական հարցերից մեկը երկակի նշանակության ապրանքների և ծառայությունների արտահանման հետ առնչվող օրենսդրության կատարելագործումն է։ Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի իր առաջարկությունները, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, ինչպիսի նոր մեթոդներ պետք է մենք կիրառենք, որպեսզի այս ոլորտի արտադրանքի արտահանումը հեշտացվի։
Եվս մեկ անգամ ողջունում եմ մասնակիցներին և ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք։