Սոցիալական հարցերի վարչություն
Պետ` Սերգեյ Թաշչյան
Հեռ.` (+37410) 51-57-92
Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
1) իրականացնում է կրթության և գիտության, առողջապահության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության, լեզվի, սոցիալական ապահովության, ապահովագրության, զբաղվածության, աշխատանքային փոխհարաբերությունների, արխիվային գործի, հրատարակչության, ժողովրդագրության, թրաֆիքինգի, որդեգրման, մարզերի սոցիալմշակութային զարգացման, թվարկված ոլորտներին վերաբերող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.
2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութեր ու տեղեկանքներ.
3) իր իրավասության շրջանակներում իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփում ու վերլուծություն.
4) իրականացնում է հսկողություն իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ.
5) ապահովում է վարչապետին կից առանձին ոլորտների հարցերով խորհուրդների, վարչապետի նախագահությամբ ձևավորվող հոբելյանական հանձնաժողովների աշխատանքները, աջակցում է անվանի պետական, մշակույթի, գիտության գործիչների հուղարկավորության կազմակերպմանը, ինչպես նաև կազմակերպում է որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի գործունեությունը.
6) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.
7) ապահովում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳեր) տրամադրումն Ազգային ժողովի հետ կապերի վարչություն՝ վերջինիս կողմից դրանք սույն կանոնադրության 31-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.
8) նախապատրաստում և կազմակերպում է նախարարական սոցիալական կոմիտեի նիստերը: