Գործերի կառավարչություն
Գործերի կառավարիչ` Գարիկ Բոշյան
Հեռ.` (+37410) 51-59-90
Էլ. փոստ`
Գործերի կառավարչության գործունեության ոլորտներն ու շրջանակը`
1) իրականացնում է աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկումը, այդ թվում՝ ապահովում է տրանսպորտային միջոցների ծառայությունները.
2) կազմակերպում է Վարչապետի աշխատակազմի և կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գնումների գործընթացը.
3) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ.
4) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ և կապիտալ շինարարությունը.
5) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմին ենթակա կազմակերպությունների գործունեության վերահսկումը և համակարգումը.
6) «Սպասարկում» և «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքների համակարգման միջոցով իրականացնում է աշխատակազմի ծառայողական և օժանդակ շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների պահպանման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական վերահսկողություն.
7) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ.
8) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական oգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.
9) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր,
10) իրականացնում է primeminister.am, www.gov.am, e-gov.am, eiti.am, gallery.am, ftp.gov.am,
intranet.am, nist.am, mail.gov.am, anticorruption.am, e-payments.am, e-permits.am կայքերի
անխափան աշխատանքի ապահովումը, նշված կայքերում առաջադրված նոր պահանջների
ապահովումը,
11) ապահովում եւ կատարելագործում է աշխատակազմի տեղեկատվական ներքին ցանցերի
և սերվերների աշխատունակությունը,
12) ապահովում է աշխատակազմում, նախարարություններում, կառավարությանը և
վարչապետին ենթակա մարմիններում, մարզպետարաններում գործող էլեկտրոնային
փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքը,
13) մշակում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ
համակարգչային ծրագրերը,
14) իրականացնում, ապահովում եւ սպասարկում է էլեկտրոնային թվային ստորագրության
հետ կապված աշխատանքները,
15) ապահովում է աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանը և
վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների միջև կոդավորված
տեսահաղորդակցումը,
16) ապահովում է աշխատակազմի համակարգչային տեխնիկայի եւ համապատասխան
ծրագրերի սպասարկման աշխատանքները,
17) սպասարկում է աշխատակազմի և նախարարությունների, կառավարությանը և
վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության
պետական ռեգիստրի (Երեւանի եւ մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովագրության պետական ծառայության (Երևանի և մարզերի կետեր),
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման
գործակալության (Երևանի և մարզերի կետեր) միջև առանձնացված կապուղին: