
Սարգիս Գրիգորյան.
Պետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
16 ապրիլի 1954 թ. , ք. Թբիլիսի
Կրթություն
1970-1974 թթ. - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1974-1985 թթ. - ՀՍՍՀ գյուղատնտեսության նախարարության վերասհկողության-վերստուգման վարչության` առաջատար մասնագետ
1986-1990 թթ. - ՀՍՍՀ ՊԵՏԱԳՐՈԱՐԴ վերահսկողության-վերստուգման վարչության` առաջատար մասնագետ
1991 թ. - Հայ Ագրո Սպասարկում ԳԱՄ տնտեսագիտական վարչության պետ
1992 թ. - Հայաստանի նյութական ռեսուրսների նախարարության տնտեսագիտական գլխավոր վարչության պետ
1993-1995 թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն` Արաբկիրի հարկային տեսչության պետ, Երևանի թիվ 1 ռեգիոնալ տեսչության պետ, Հանրապետական տեսչության կազմակերպման-վերահսկողական վարչության պետ
1996 թ. - Երևանի Արաբկիր համայնքի ֆինանսական ծառայության պետ
1997-1998 թթ. ՀՀ մաքսային պետական կոմիտե` մաքսային վերահսկողության ծառայության պետ, Շիրակի մաքսատան պետ
1999 թ. - ՀՀ Երկաթուղու դեպարտամենտի ֆինանսա-տնտեսագիտական վարչության պետ
1999-2000 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության պետի տեղակալ
2001 թ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
2001-2002 թթ. – ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ` օպերատիվ հետախուզական վարչության պետ,
2002-2003 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
2003 թ.-ից` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
Այլ տվյալներ
ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդական է, ՀՀ մաքսային ծառայության գնդապետ:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: