2018 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը, ԱՃԹՆ-ի 2017թ. աշխատանքային ծրագրի կատարողականը, ԱՃԹՆ-ի 2018թ. վերանայված աշխատանքային ծրագիրը, ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրությունը, ԱՃԹՆ-ի առաջին զեկույցը կազմելու համար անկախ ադմինիստրատորի տեխնիկական առաջադրանքը, ընդունվեցին մի շարք որոշումներ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներով սահմանված հիմնական հարցերի վերաբերյալ:
Արձանագրություն – 27.03.2018թ.
ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 4-րդ եռամսյակի հաշվետվություն
ԱՃԹՆ-ի 2017թ. աշխատանքային ծրագրի կատարողական
ԱՃԹՆ-ի 2018թ. վերանայված աշխատանքային ծրագիր
2017 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի Հանրապետության իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը, ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգը և ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը:
Արձանագրություն – 06.12.2017թ.
ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 3-րդ եռամսյակի հաշվետվություն
ՀՀ ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգ
2017 թվականի հոկտեմբերի 10-ին և 17-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցան ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի աշխատանքային նիստեր, որոնց ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրության նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:
Արձանագրություն – 10.10.2017թ.
Արձանագրություն – 17.10.2017թ.
2017 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար» ծրագիրը և ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվությունն ու օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը:
Արձանագրություն – 18.07.2017թ.
ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 2-րդ եռամսյակի հաշվետվություն
ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսների ժամանակացույց
2017 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը, մայիս-հուլիս ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը:
Արձանագրություն – 05.05.2017թ.
ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվություն
ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. մայիս-հուլիս ամիսների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը
2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի տարեվերջի նիստը, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը և Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:
Արձանագրություն - 26.12.2016թ.
2016 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի առաջին պաշտոնական նիստը, որին հրավիրված էին Հայաստանում օտարերկյա դեսպանությունների, գործընկեր դոնոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հրավիրյալներ, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:
Արձանագրություն - 25.11.2016թ.
2016 թվականի հունիսի 27-ի ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում որոշվեց ԲՇԽ-ի առաջիկա աշխատանքների և Հայաստանի ԱՃԹՆ-ին անդամակցության հայտի ներկայացման ժամանակացույցը: