Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլի ասուլիս

Հինգշաբթի, 16 Փետրվար 2017

Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցելլ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ասուլիսին ներկայացրել է 2017 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները: Իգնատի Առաքելյանը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը:   Մասնավորապես «Գյուղատնտեսական... մանրամասն »

Երեքշաբթի, 17 Հունվար 2017

Ամփոփվել է Գիտության պետական կոմիտեի 2016 թ. գործունեությունը

Հունվարի 17-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը` կոմիտեի 2016 թ. գործունեության վերաբերյալ: Ս. Հարությունյանը նախ անդրադարձել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ստեղծման ուղղությամբ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքներին: Այնուհետև նա ներկայացրել է Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթները. հաշվետու տարում հայտարարվել և կազմակերպվել է... մանրամասն »

Հինգշաբթի, 10 Դեկտեմբեր 2015

Միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները կփոխարինվեն նախազգուշացմամբ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Նիստից հետո կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Նա նշել է, որ... մանրամասն »

Հինգշաբթի, 26 Նոյեմբեր 2015

Սահմանվել են ընտանեկան դրամագլխի օգտագործման նոր ուղղություններ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որն ուղղված է ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասներ է ներկայացրել ընդունված որոշման վերաբերյալ: Ըստ նախարարի՝ կառավարության որոշմամբ հաստատվել է ընտանեկան դրամագլխի օգտագործման նոր... մանրամասն »

Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015

«Հայաստան» ներդրումային համաժողով 2016»-ը բարենպաստ հարթակ կհանդիսանա արդյունավետ համագործակության համար

ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիա» և ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Հայաստան» ներդրումային համաժողով 2016»-ի իրականացումը, որը տեղի կունենան 2016թ. սեպտեմբերին Նյու Յորքում: Կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացվել համաժողովի մասին: Նշվել է, որ համաժողովը բարենպաստ հարթակ կհանդիսանա անդրազգային կորպորացիաների,... մանրամասն »

Հինգշաբթի, 25 Հունիս 2015

Կփոխհատուցվեն սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարվել որոշումներից մեկում, որի համաձայն կփոխհատուցվեն սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսական սպառում է 200 կՎտժ... մանրամասն »

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015

Ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը կփոխարինվի արտոնագրային վճարով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով արտոնագրային վճարների նոր դրույքաչափեր են սահմանվելու թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների համար: Նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրել է օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային... մանրամասն »

Չորեքշաբթի, 10 Հունիս 2015

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի հիմնական չափը կբարձրանա

ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի հիմնական չափը կբարձրանա. այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կատարված փոփոխությունների համաձայն՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը կկազմի 16 հազար դրամ՝ 14 հազար դրամի փոխարեն, իսկ զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1500 դրամ՝ 1300 դրամի... մանրամասն »

Հինգշաբթի, 30 Ապրիլ 2015

Մայիսին ոռոգման ջուրը կմատակարարվի առանց հասույթ ձևավորելու

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Ինչպես նիստից հետո կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և... մանրամասն »

Հինգշաբթի, 30 Ապրիլ 2015

Որոշ ապրանքների պարտադիր դրոշմապիտակավորումը հետաձգվեց մեկ ամսով

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն մի շարք ապրանքներ ենթակա են պարտադիր դրոշմապիտակավորման: Գործող օրենքով ս.թ. մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ: Ինչպես այսօր կառավարության մամուլի սրահում նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, դեռևս կան ՓՄՁ-ներ, որոնք այդ ապրանքները չեն իրացրել: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և... մանրամասն »

Հուլիս 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ