Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 8 նոյեմբերի 2012

Խախտումներ են հայտնաբերվել պանրի արտադրության ոլորտում

Պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարող ընկերություններից 18-ի արտադրանքում, հիմնականում, «Չանախ» պանրի, հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ:
Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, արգելվել է այդ 18 տնտեսվարողների գործունեությունը, ոչնչացվել է շուրջ 5,5 տոննա պանիր: Ըստ բանախոսի՝ առկա թերությունները վերացնելուց հետո միայն կվերսկսվի դրանց գործունեությունը:
Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ ասուլիսին ներկայացրել է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ նրա` նախագծով առաջարկվում է հետաձգել 2013 թվականի հունվարի 1-ից նոր հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակացույցը` վերջնաժամկետ սահմանելով մինչև 2013թ. հուլիսի 1-ը: «Ինչպես արդեն տեղյակ եք, նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրումը գործող օրենքով պարտադիր է 2013թ հունվարի 1-ից: Սակայն, որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի և մեր տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու և ներդնելու հետ կապված, նախատեսվեց վերջնաժամկետ սահմանել 2013թ. հուլիսի 1-ը»,-ասել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը: Նա նշել է նաև, որ դա վերաբերվելու է նախորդ տարվա արդյունքներով 500 մլն դրամ և ավելի իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին: Իսկ իրացման շրջանառության ավելի փոքր ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետ է սահմանվելու մինչև 2015թ. հունվարի 1-ը:

Անդրադառնալով ոլորտին առնվող մեկ այլ որոշմանը` Վ.Միրումյանը տեղեկացրել է, որ այդ նախագծով առաջարկվում է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Ըստ նրա` կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մենքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման կազմակերպումն է:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ