Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 28 հունիսի 2010

Վերանորգվում ու կառուցվում են միջպետական ու հանրապետական նշանակություն մայրուղիներ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել է լրագրողների հետ։ Նախարարը հիմնական շեշտադրումը կատարել է ճանապարհաշինության խնդիրներին ու անելիքներին, անդրադաձել նախարարությունում կատարվող փոփոխություններին, տրանսպորտի երկաթուղու, փոստի և կապի միջոցներում առկա խնդիրներին։ Բանախոսը հայտնել է, որ 2009 թվականին Ճանապարհաշինության բնագավառում իրականացվել է 411 կմ երկարությամբ ճանապարհների վերանորոգում, որից 112 կմ` 11,5 մլրդ դրամ արժողությամբ պետական բյուջեի միջոցներից /85 կմ հանձնվել է շահագործման/, Համաշխարհային բանկի աջակցությամբ 153,15կմ` 16,8 մլրդ արժողությամբ և Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ 140,57կմ` 14,2 մլրդ դրամ արժողությամբ։
2010 թվականին ճանապարհաշինությանը պետական բյուջեից հատկացվել է 2 միլիարդ դրամ, որից 1,5 միլիարդը փոխանցվել է 2009 թվականից Վազաշենի և 27 կմ տարբեր ճանապարհահատվածների համար։ Այդ մրցույթի արդյունքում տնտեսվել է շուրջ 100 մլն դրամ, որն ուղղվել է վթարային ճանապարհային հատվածների վերականգնմանը։
Մանուկ Վարդանյանը ներկայացրել է նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները. 84 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման համար կտրամադրվի 10 միլիարդ դրամ։ Նախարարը նշել է նաև, որ 2010 թվականի հունիսի սկզբին ստորագրվել է «Կենսական ճանապարհներ» ծրագիրը` շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 190կմ ճանապարհի վերականգման նպատակով, որից 10 միլիոնը` բյուջեի համաֆինանսավորմամբ։ Ազգային ժողովի կողմից ծրագիրը վերանայումից հետո կմեկնարկի դրա իրականացումը։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նպատակաուղղված կլինի ներկրվող բիտումի կրճատման և տեղական արտադրության նյութերի` խճի ու ցեմենտի օգտագործման ծավալների մեծացմանը։ Բանախոսի հավաստմամբ, միայն 2009 թվականին տեղի աշխատուժի ներգրավմամբ շուրջ 3000 ուղղակի և անուղղակի աշխատատեղեր են ստեղծվել։
Բանախոսը ներկայացրել է Ասիական Զարգացման Բանկի հետ տարվող աշխատանքները մոտ 8 մլն ԱՄՆ դոլարով 117,8 կմ ճանապարհների կառուցումը մինչև 2011 թվականի կեսերը երկարացնելու համար։
Անդրադառնալով ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների պահմանման և շահագործման աշխատանքներին` Մանուկ Վարդանյանը նշել է, 2010 թվականին նախատեսվել է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների պահմանման և շահագործման աշխատանքների համար 5,5 մլրդ դրամ, որից 3393 կմ-ը միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ են։ Թվով 7 կամուրջների և կամրջային կառուցվածքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 432 մլն դրամ։
Ինչ վերաբերվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցմանը, Մանուկ Վարդանյանը նշել է. «Ծրագրի առաջին փուլի նախագծային աշխատանքները կավարտվեն հուլիսին։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո կհայտարարվի կապալառու կազմակերպության մրցույթ»։
Նախարարը խոսել է իր ղեկավարած կառույցի գործառույթներում ու իրականացվող աշխատանքներում օրենսդրական դաշտի և նորմատիվ փաստաթղթերի որոշակի բացթողումների, և սպասվելիք լուրջ բարեփոխումների մասին։ Մասնավորապես, ներկայացվել են նախագծման, հեղինակային, տեխնիկական հսկողության, շինարարության և շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ