Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 31 հունվարի 2012

Սոցիալական ապահովության ոլորտում նույնպես կկիրառվի մեկ պատուհանի սկզբունքը

«2012թ. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որպես գերակա խնդիրները երեքն են բազմաաստիճնա կենսաթոշակային համակարգի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ներդրում, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքերի ստեղծում և երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակում»,- նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը Կառավարության մամուլի կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում
Ըստ նախարարի` կենսաթոշակային համակարգում իրականացված «մաքրման» գործողությունների արդյունքում ցուցակներից դուրս են բերվել 11 հազար անձանց անուններ, ովքեր տարիներ շարունակ կեղծ միջոցներով ստացել են կենսաթոշակ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: «Էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի և տվյալների միասնական բազայի ներդրման արդյունքում թոշակառուների ցուցակներում ընդգրկված անձանց թիվը նախորդ տարվա 520 հազարի փոխարեն կազմել է 509 հազար: Համակարգը թույլ է տալիս ցուցակներում բացառել մահացած, հանրապետությունից բացակայող անձանց անունները: Յուրաքանչյուր օր առցանց տեղեկատվություն է տրամադրվելու թոշակառուների մահվան, կամ նրանց՝ երկրից դուրս գալու մասին: Ներդրված համակարգչային ծրագիրն անմիջապես տվյալ անձանց դուրս կբերի ցուցակներից և հաջորդ ամսվանից այլևս վճարում չի իրականացվի»,- ասել է նախարարը:
Արթուր Գրիգորյանը նշել է, որ համապատասխան ծրագիրը բացառում է նաև պաշտոնատար անձի գործողությունը՝ թոշակառուների միասնական բազայում որևէ փոփոխություն իրականացնելու համար:
Նախարարը անդրադաձել է նաև 11 հազար կեղծ թոշակառուների խնդրին և նշել, որ այդ հարցով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Թե որքան է պետության կրած վնասը, կամ ում նկատմամբ է հարուցվել քրեական գործ, կտեղեկացվի ավելի ուշ՝ իրավապահների համապատասխան աշխատանքներից հետո միայն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս տարի ևս շարունակելու է կենսաթոշակային բարեփոխումները: Արթուր Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարի ներդրվել են կուտակային կենսաթոշակային համակարգի հիմքերը. 2012-ին իրականացվելու են համակարգի ենթակառուցվածքների ներդրման աշխատանքները:
Մանրամասները աուդիոնյութում


 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ