Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 26 հուլիսի 2012

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում այս տարի նախատեսվում է 8-9% աճ

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսի բանախոսը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր, ով ներկայացրել է 2012թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում առկա ձեռքբերումները եւ առաջիկա սպասելիքները: Նախարարի խոսքերով, հանրապետության ղեկավարության կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ լավ հիմքեր են ստեղծվել գյուղատնտեսության զարգացման համար:
Ս.Կարապետյանը ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության առաջին կիսամյակի արդյունքները գյուղատնտեսության մասով, ըստ որի համախառն ներքին արտադրանքի ծավալը կազմում է 203 մլրդ 600 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.1%-ով: «Եթե վերլուծենք գյուղատնտեսության ոլորտի զարգացման դինամիկան, ապա ամենաշատ աճը մենք արձանագրել ենք բուսաբուծության՝ 28% և անասնապահության ոլորտներում՝ 2%»:
Նախարարի խոսքով, տարեվերջին Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում նախնական օպերատիվ տվյալներով նախատեսվում է 8-9%-ի աճ:
Հատկապես մեծ են ձեռքբերումները պտղաբուծության ոլորտում, մասնավորապես անցած տարվա 7300 տոննայի փոխարեն, այս տարի արտահանվել է 12.130 տոննա ծիրան: Եթե վերամշակող կազմակերպությունների կողմից անցած տարի մթերվել է 2.830 տոննա ծիրան, ապա այս տարի այդ ցուցանիշը հասնում է 6.150 տոննայի: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ բերքահավաքը բարձր գոտիներում դեռ շարունակվում է և այդ թվերը աճի միտում ունեն: Նախարարը գոհ է նաև դեղձի և խնձորի բերքատվությունից, ինչպես նաեւ խաղողի սպասվելիք բերքից:
Ս.Կարապետյանի մտահոգությունը կապված է մշակաբույսերի հետ, որտեղ դեռևս կան դժվարություններ. «Ընդհանուր առմամբ մեր ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այս տարվա ցանքատարածություների 25.300 հա ավելացումը»,-նշել է գյուղատնտեսության նախարարը:
Բանախոսի հավաստմամբ, մարզերում աստիճանաբար նախատեսվում է ստեղծել կաթ արտադրողների և վերամշակողների միություններ, որոնք պայմանագրային եղանակով կհամագործակցեն միմյանց հետ և կկարողանան պաշտպանել իրենց շահերը:

Մանրամասները` աուդիոնյութում
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ