Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Շաբաթ, 18 Մայիս 2013

Անկեղծ հուզմունք կամ հուզիչ անկեղծություն

«Հրապարակին» սկզբում թվացել է, թե ԲՀԿ առաջնորդը երեկ գյուղացու կողքը կանգնելով «դիվիդենդներ է ուզում շահել՝ սասանված հեղինակությունը վերականգնելու համար»: Բայց հետո զգացվելով նրա հուզված ելույթից, համոզվել է, որ Ծառուկյանի սրտացավությունն անկեղծ էր. «Համբերատար լսելով գյուղացիների դժգոհությունն ու վիրավորանքը կառավարության անտարբերությունից, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց», որ չի գանձվելու նախկինում գյուղացիներին իր հատկացրած դեղորայքի և պարարտանյութի գումարը,... մանրամասն »

Ուրբաթ, 17 Մայիս 2013

Տարերքի ուժը

Այդ ուժը «Հրապարակն» առաջին անգամ տեսել է այն օրվա «մատաղի սեղանի» գրոհի ժամանակ, և հիմա մտածում է՝ «Ժողովուրդ, ինչո՞ւ ձեր ուժը համապատասխան տեղում չեք օգտագործում: Ախր դուք շատ ուժեղ եք, է˜…»: Պարզ է, չէ՞, որ «Հրապարակը» «Ժողովուրդի», «ՀԺ»-ի, «Ժամանակի», նույնիսկ «Օրակարգի» իր գործընկերների հետ «սոցիալական բունտ» է երազում, նույնիսկ կանխագուշակում. իբր՝ քաղաքական դաշտն... մանրամասն »

Հինգշաբթի, 16 Մայիս 2013

Կարկուտը, գազը և տնտեսության մյուս առաջնահերթությունները

«Ազգը» անդրադարձել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու խնդիրները («Կառավարությունը կօգնի կարկուտից տուժած գյուղացիներին»): Թեմային արձագանքել են նաև «Ժողովուրդը» («Մատնում են սովի»), «168 ժամը» («Կառավարությունը կօգնի միայն սոցիալապես անապահով՝ կարկուտից տուժածներին») և «Ժամանակը» («Կարկուտից տուժած գյուղացիների հույսը Սերժ... մանրամասն »

Չորեքշաբթի, 15 Մայիս 2013

«Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե…»

«Ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» տեղեկություն է տարածել ՀՀ մշակույթի նախարարությունը, - գրում է «Հայաստանի Հանրապետությունը»՝ նյութը վերագրելով «Կանխել ապօրինությունը»: Ստացվում է, որ շուկայի շենքում երբեմն-երբեմն թափ առնող շինարարությունը ապօրինի են համարում ոչ միայն հանրության ճնշող մեծամասնությունը, արդարության ջատագով ՀԿ-ները, անվանի մտավորականները, ճարտարապետների միությունը, «Հայաստանի Հանրապետություն»... մանրամասն »

Երեքշաբթի, 14 Մայիս 2013

Առածը և իրականությունը

Առածի «գործառույթն» արդյունավետ կլինի, եթե դրա բովանդականությունից դաս առնվի ճիշտ ժամանակին, այլ ոչ թե բերքի լիակատար կորստից հետո: Մինչ «ՀՀ»-ն անշտապ պատմում է դեպքերի հաջորդականությունը՝ «Կարկտահարություն երկու մարզում. գյուղնախարարությունը աջակցության ձևերն է ճշտում», մնացյալ մամուլը տագնապ է հնչեցնում. «Հարյուր տոկոսով վնասվել են Արմավիրի գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները» («Ժամանակ»), «Թնդանոթի կրակն ամպերին է... մանրամասն »

Հինգշաբթի, 9 Մայիս 2013

Մամուլի սպասումներից անդին

Թեև կառավարության նոր կազմը սենսացիա չի հարուցում, այդուհանդերձ, լրատվամիջոցները շարունակել են բազմատեսակ ու «բազմանկյուն» մեկնաբանությունները՝ «Հրապարակ», «Ժողովուրդ», «Հայկական ժամանակ», «168 ժամ», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ»։ «Հայկական ժամանակը» հայտարարել է, թե իբր ԱՎԾ վերջերս հրապարակած տեղեկանքում «կեղծված է Հայաստանում 2012թ. ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների... մանրամասն »

Չորեքշաբթի, 8 Մայիս 2013

Կառավարության նոր կազմը սենսացիա չի հարուցում

Այնուամենայնիվ, բազմատեսակ մեկնաբանություններ են անում բոլոր լրատվամիջոցները՝ «ՀՀ», «Հրապարակ», «Առավոտ», «Օրակարգ», «ՀԺ», «ՀԱ», «Ժողովուրդ», «Ժամանակ», «Իրավունք-հետաքննություն». հատուկ «ուշադրության» է արժանացել Յուրի Վարդանյանի նշանակումը: «Առավոտը» անդրադարձել է աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը... մանրամասն »

Երեքշաբթի, 7 Մայիս 2013

Օգտակարի և հաճելիի համադրությունը

Պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ է կառավարության փոփոխության կողմնակից, «որովհետև կազմն իմ համար այնքան էլ հաճելի չէ», խոստովանել է նա («Ժողովուրդ»): Օրվա գլխավոր թեման արծարծել են նաև «Առավոտը», «Հրապարակը», «ՀԺ»-ն, «168 ժամը», «Ժամանակը»: Բազմազան է տնտեսական հարցերի անդրադարձը. պետական պարտք («ՀԺ»), «անամոթաբար քիթը բոլոր ոլորտները խոթած գնաճ» («Իրատես դե ֆակտո»), ԱՊՊԱ-ի... մանրամասն »

Շաբաթ, 4 Մայիս 2013

Լավատեսության ավելցուկ

Դրական զգացողություն հարուցող նյութերն, իրոք, գերակշռում են: «ՀԱ»-ն, օրինակ, հույս ունի, որ «ներկա և նախկին վարչապետների ջրերը նույն առվով» կարող են գնալ. նկատի է առնվում օֆշորի գոտիներում գործող ընկերությունների գործունեության համատեղ կանոնակարգման մտադրությունը: Պրոֆեսոր Մանասերյանը նույնպես հույս ունի, որ վարչապետին «լավ աշխատեցնելու» համար պետք է մեծացնել հանրային պահանջկոտությունը՝ «Առավոտ»: «ՀԺ»-ն և «Ազգը»... մանրամասն »

Ուրբաթ, 3 Մայիս 2013

«Ուզում էին տեսնել, լսել նրա խոսքը»

Ինչո՞ւ էին գյումրեցիները, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ուզում տեսնել, լսել ԲՀԿ առաջնորդի խոսքը. «որովհետև վաղուց չէին լսել» («Իրավունք»): Այս ոգով նյութեր են տպագրել «Ժամանակը», «Հրապարակը»՝ «ԲՀԿ-ին սատարում էին նաև աբովյանցի դպրոցականները» (ի դեպ, թերթն այսպես է նկարագրել տիկին Զոհրաբյանի երեկվա ելույթի նախերգանքը. «Ապա բարձրախոսին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու մի շնչով դատարկեց սիրտը՝ նորից ընդդեմ Տիգրան Սարգսյանի... մանրամասն »

Մայիս 2013
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ